Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիայի կառավարությունը չի նախատեսում Ուկրաինա ուղարկել ո՛չ զենք, ո՛չ էլ զորքեր, հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Դյորդ Վելկեին։
«Ո՛չ զինվորներ, ո՛չ էլ զենք։ Մեզ համար կենսական նշանակություն ունի Հունգարիայում խաղաղություն ապահովելը»,- ասել է Վելկեին Bloomberg-ին։
Նա նշել է, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը կսահմանափակվի էներգակիրների մատակարարմամբ և մարդասիրական օգնությամբ։