«Ազատություն». Չի կարելի մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա, թեև Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարում իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեր նկատմամբ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի ու անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը», – ասել է Ալիևը՝ նշելով, որ ադրբեջանցիները երբեք չպետք է մոռանան դա։
«Մեծ վերադարձը»՝ արագ տեմպերով
Ադրբեջանի նախագահն ասել է, որ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ապրում, աշխատում և սովորում է 96,000 մարդ»։ Նրա խոսքով՝ մինչ օրս այս շրջանների զարգացման համար ծախսվել է 28 միլիարդ մանաթ (մոտ 16 մրդ դոլար):
«Այս միջոցների մեծ մասը կհատկացվի ենթակառուցվածքային նախագծերին: Այս նախագծերի մեծ մասն ավարտվել է, և նախկին ներքին տեղահանված անձինք արդեն վերաբնակեցվել են 48 բնակավայրերում: Առաջիկա տարիներին «Մեծ վերադարձը» կընթանա ավելի արագ տեմպերով»,- վստահեցրել է նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: