Հովհաննավանքի և Արտաշատի Սրբ Հովհաննես եկեղեցու խաչերը գողացել են (PAN.am)

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը գողացել են, հայտնում է Factor.am-ը:

Ոստիկանությունը հաստատել է տարածված տեղեկությունը։

«Երեկ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ: Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հզ դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք»,- հայտնել են ոստիկանությունից:

Leave a comment