«ԹՐԻՓՓ-ը ենթակառուցվածքային նախագիծ է, եւ ԹՐԻՓՓ-ը տարածք չէ։ Երեկվա քննարկման ժամանակ հնչած հարցերի կոնտեքստն այնպիսին էր, որ ԹՐԻՓՓ-ը Լաչինի միջանցքի նման մի բան է։ Բայց դա այդպես չէ, եւ դա են վկայում այն բոլոր փաստաթղթերը, որոնք մինչեւ օրս հրապարակվել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ եւ նաեւ համաձայնագիրը, որ խորհրդարանը կքննարկի»,- ԱԺ նիստում ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Սարգիս Խանդանյանը։
Նա նշեց, որ ԹՐԻՓՓ-ը նաեւ սուվերեն ռազմաբազա չէ։ «Երեկ այստեղ երկրների անուններ հնչեցին, որտեղ ԱՄՆ-ն ունի ռազմաբազա, եւ վերջին պատերազմի ընթացքում թիրախներ են դարձել։ Ընդհանրապես ԹՐԻՓՓ-ում որեւէ այլ պետության անվտանգային ներկայություն չի լինելու։ Ինչպես համաձայնագիրն է փաստում, անվտանգային ողջ գործառույթը վերապահված է ՀՀ-ին եւ ՀՀ համապատասխան մարմիներին»,- հայտարարեց Խանդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նրա խոսքով՝ քննարկումներից տպավորություն ստեղծվեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է ապաշրջափակմանը, որովհետեւ ասում են, որ ճանապարհի տարբերակով էլ չպետք է լիներ։ «Եթե Հայաստանի ճանապարհները չբացվեն հարեւանների ու տարածաշրջանի համար, ապաշրջափակում պարզապես տեղի չի ունենա։ Ասում եք՝ ապաշրջափակում տեղի չի ունենալու, բայց վստահ եմ գիտեք, որ ապաշրջափակման գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Մասնավորապես, Հայաստանն արդեն քանի ամիս է օգտվում է Ադրբեջանի երկաթուղիներից»,- նշեց Սարգիս Խանդանյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: