Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում նոր նախագահ ընտրելու կոչը՝ համաձայնելով, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի։
«Զելենսկին չափն անցել է։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները»,-նշել է Մասկը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար եկել է նոր նախագահ ընտրելու ժամանակը։