Կարևորել ենք հունիսից Երևան-Լոնդոն ուղիղ չվերթերի մեկնարկը. Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՄԹ դեսպանին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Այս մասին տեղեկանում ենք նախարարի էջից:

«Ողջունել եմ դեսպանին և կարևորել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։

Դեսպանն իր հերթին ընդգծել է՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են։

Հանդիպման ժամանակ քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրեր։

Դեսպանին տեղեկացրել եմ, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում, և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում, միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։

Անդրադարձ ենք կատարել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Երկուստեք կարևորել ենք հունիս ամսից Երևան-Լոնդոն ուղիղ չվերթերի մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնելու երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։

Leave a comment