Արսեն Թորոսյանը և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական աջակցության ծրագրերը


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուհին և փոխտնօրեն Օսկար Էքդալին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020-2025 թթ․ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համագործակցության ծրագրերը, ամփոփվել դրանց արդյունքները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել սննդի քարտերի ծրագրի ներդրմանը, փորձարկմանն ու ինստիտուցիոնալացմանը, որի շրջանակում աջակցություն է ստացել շուրջ 6000 շահառու, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված անձինք։


 


Անդրադարձ է կատարվել նաև «Սոցիալական շտապօգնություն» համակարգի զարգացմանը, արագ արձագանքման իրավիճակներում սոցիալական աջակցության մեխանիզմների կատարելագործմանը և ընթացիկ աշխատանքներին։


 


Ընդգծվել է նաև համագործակցության հետագա խորացման կարևորությունը՝ նոր ծրագրերի իրականացման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղություններով։

Դիտումների քանակ4

Leave a comment