Երթևեկության կազմակերպման փոփոխություն Շահսուվարյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Շահսուվարյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են Շահսուվարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին:

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես` Մամիկոնյանց – Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ»:

Մեկ այլ հայտարարության համաձայն՝ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի նաև Սայաթ-Նովայի պողոտայում․

«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի  17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես`Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a comment