Հութիները կրկին հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Aramco» նավթավերամշակման գործարանի վրա

Բաժանորդագրվել

Հութիները նշել են, որ հարձակումը կատարվել է ի պատասխան ՍաուդյանԱրաբիայի կողմից Եմենի օդային տարածքի խախտման:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կրկին հարձակվել է Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերությաննավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին:

«Եմենի զինվածուժերը երկու անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերության նավթավերամշակման գործարանին: Հարվածը ճշգրիտ էր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հարձակումը կատարվել է ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Սաադա և Հաջա նահանգներում օդային տարածքի խախտման:

Օգոստոսի 9-ին հութիները հայտարարել էին Ջիզանի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հաստատել էր Ջիզանի շրջանում գտնվող «Saudi Aramco» ընկերության օբյեկտում բռնկված հրդեհի փաստը:

Իրավիճակի սրացման նոր փուլը սկսվել է հուլիսի 13-ին Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածից հետո, որի նպատակն էր խանգարել Իրանից ժամանած ինքնաթիռի վայրէջքին: Հութիները հարձակման համար մեղադրել են Սաուդյան Արաբիային և դրանից հետո վերսկսել հարվածները այդ պետության տարածքին։

Leave a comment