https://arm.sputniknews.ru/20260813/mak-y-dandagh-mahanum-e–rafajel-grvosi-105733578.html
ՄԱԿ-ը դանդաղ մահանում է. Ռաֆայել Գրոսի
ՄԱԿ-ը դանդաղ մահանում է. Ռաֆայել Գրոսի
Sputnik Արմենիա
Գործող գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է տարեվերջին։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T13:11+0400
2026-08-13T13:11+0400
2026-08-13T13:11+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
ռաֆայել գրոսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_0:0:3138:1765_1920x0_80_0_0_1daaf52dda2542ba7008f6277b8e3b74.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ը դանդաղ մահանում է և կորցնում ազդեցությունը, կարծում է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որը հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։Financial Times-ին տված հարցազրույցում Գրոսին հայտարարել է, որ ՄԱԿ-ը էական ներդրում չի ունենում միջպետական պատերազմների և նոր ճգնաժամերի լուծման գործում։Թեկնածուների ցուցակում ընդգրկված էր 7 մարդ՝ Միշել Բաչելետը Չիլիից, Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսը Էկվադորից, Ռաֆայել Մարիանո Գրոսին Արգենտինայից, Ռեբեկա Գրինսպան Մայուֆիսը Կոստա Ռիկայից, Օլարա Օտուննուն Ուգանդայից, Քերոլայն Ռոդրիգես Բիրկեթը Գայանայից և Մաքի Սալը՝ Սենեգալից։Երկու ժամկետ անընդմեջ պաշտոնը զբաղեցնող Անտոնիո Գուտերեշի պաշտոնավարումն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_88:0:2819:2048_1920x0_80_0_0_f84919f12d320234180c93b0103d0ea0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, ռաֆայել գրոսի
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, ռաֆայել գրոսի
Բաժանորդագրվել
Գործող գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է տարեվերջին։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ը դանդաղ մահանում է և կորցնում ազդեցությունը, կարծում է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որը հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։
Financial Times-ին տված հարցազրույցում Գրոսին հայտարարել է, որ ՄԱԿ-ը էական ներդրում չի ունենում միջպետական պատերազմների և նոր ճգնաժամերի լուծման գործում։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նախագահ Զեննոն Մուկոնգո Նգայը հայտնել էր, որ Անվտանգության խորհրդում ավարտվել է կազմակերպության բարձրագույն պաշտոնի համար թեկնածուների ընտրության առաջին փակ քվեարկությունը։
Թեկնածուների ցուցակում ընդգրկված էր 7 մարդ՝ Միշել Բաչելետը Չիլիից, Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսը Էկվադորից, Ռաֆայել Մարիանո Գրոսին Արգենտինայից, Ռեբեկա Գրինսպան Մայուֆիսը Կոստա Ռիկայից, Օլարա Օտուննուն Ուգանդայից, Քերոլայն Ռոդրիգես Բիրկեթը Գայանայից և Մաքի Սալը՝ Սենեգալից։
Երկու ժամկետ անընդմեջ պաշտոնը զբաղեցնող Անտոնիո Գուտերեշի պաշտոնավարումն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։