«Աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի Հաղթանակի կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ, և մեր այս աշխատանքի ընթացքում Երևանը նոր փողոց կունենա»,- կառավարության օգոստոսի 13-ի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկել եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ այդ փողոցն անվանել COP17-ի փողոց՝ ի նշանավորումն համաշխարհային միջոցառման: Բացի դրանից՝ հարակից ենթակառուցվածքները, մայթերը, ճանապարհը վերականգնվում են և Կարմիր կամրջի հետ մի կարևոր մաս են կազմում: Երևանի պատմամշակութային ևս մեկ կլաստեր է ավելանում, նաև՝ հանդիպումների և միջոցառումների»,- հավելեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կառավարության նիստն ամբողջությամբ՝ ստորեւ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: