Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա դիմել է երեխաների ծնողներին ու հարազատներին՝ հորդորելով դեղամիջոցներն ու քիմիական նյութերը պահել երեխաների համար անհասանելի վայրերում։
«Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը: Եթե 2025թ. առաջին կիսամյակում այդպիսի 256 դեպք է գրանցվել, ապա 2026թ. առաջին կիսամյակում դրանք հասել են 464-ի:
Նա նշել է նաև, որ գրանցվել է մահացության դեպքերի կայունացում:
Մտահոգիչ այս վիճակագրությունը ստիպում է բոլորիս առավել զգոն լինել միշտ և ամենուր»,-նշել է նա: