Չի կարելի մարդկանց համբերության բաժակը լցնել, ստուգել այդ համբերության սահմանները. «Հրապարակ»

Ինչպես բացատրել ՔՊ-ական «ուսապարկերին», որ իրենց խորհրդարան գործուղած հայ հասարակությունը նրանց չի լիազորել ավազանի անունով կոչելու Ամենայն հայոց կաթողիկոսին: Եթե անգամ ինչ-որ մի աննշան զանգված համաձայն է այդ վարքագծին, դեմ չէ, որ կաթողիկոսը փոխվի, անհավատ է, աստվածավախ չէ, եկեղեցասեր չէ, ապա հանրության գերակշռող մասը մերժում եւ դատապարտում է այս արշավը:

Պարզ է, որ սա դրսից «իջեցված» հրահանգ է, որը կատարում են այս «ազգակործան պատուհասները»:

Պարզ է նաեւ, որ ընտրակեղծարարությունից եւ իշխանություն զավթելուց հետո այս իշխանությունն առավել լկտի է դարձել, առավել բացահայտ է գործում ու թշնամու կամքը կատարում: Հակառակ պարագայում` եթե մանավանդ մի քիչ խելք ունենային եւ մտածելու ունակություն, կհասկանային, որ մի օր դանակը, այնուամենայնիվ, հասնում է ոսկորին, եւ անգամ ամենահնազանդ հոտը երբեմն ընդվզում է: Չի կարելի մարդկանց համբերության բաժակը լցնել, ստուգել այդ համբերության սահմանները: Մարդիկ կարող են ամեն զրկանքի ու հալածանքների դիմանալ, շատ ավելի վատ բաներ հանդուրժել, բայց իրենց կրոնական զգացմունքներին, իրենց սրբություններին ուղղված ոտնձգություններին միշտ չէ, որ կդիմանան: Տասնյակ տարիներ կարող են հանդուրժել կոռուպցիան եւ իշխանության հղփանալը, բայց մի գեղեցիկ օր դուրս գալ փողոց ու ամեն ինչ ջարդուփշուր անել, մերժել, ինչպես արեցին 2018-ի ապրիլին: Եվ այդ պահին կարեւոր չէ` առաջնորդողը մի Նիկոլ Փաշինյան է, թե ցանկացած Պողոս Պետրոսյան: Այդ օրն անպայման մի օր գալիս է:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment