Հասարակություն
13.08.2026 | 09:50
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»,- նշեց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 22-ին երկու ամսով կալանավորվել էր Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, նա շուրջ մեկ տարի հետախուզման մեջ էր գտնվում։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։
Նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։
Ռոզա Վարդանյան