Արցախցիների վերադարձը ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման հետ համեմատելը հանցանք է. Սիմոնյան

https://arm.sputniknews.ru/20260812/arcakhcineri-veradardzy-hh-um-adrbejancineri-bnakecman-het-hamemately-hancanq-e-simvonjan-105703002.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105701541_265:0:1705:1080_1920x0_80_0_0_e3e8f87c2fa1ec7c4a63342bbf1f87a8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

տեսանյութեր, видео, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Հայաստանում արցախցիների սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է Արցախի Հանրային խորհրդի անդամ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր Նարե Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիության ստացման գործընթացը բարդ է, իսկ արցախցիների իրավունքների հարցում պետական աջակցությունը բավարար չէ։

«Ե՛վ սոցիալական, և՛ հոգեբանական, և՛ բարոյահոգեբանական խնդիրները շարունակում են մնալ։ Քաղաքացիություն ստանալու գործընթացը մաքսիմալ բարդ է՝ ամբողջությամբ էլեկտրոնային, երկարատև և շատերի համար դժվար հաղթահարելի»,- ասում է նա։
Նրա գնահատմամբ՝ արցախցիների քաղաքացիությունից զրկումը ստեղծել է վտանգավոր նախադեպ քաղաքական իրավունքների սահմանափակման համար։«Ապօրինի ձևով շուրջ 100 հազար մարդու զրկել են Հայաստանի քաղաքացիությունից, հետո ասում են՝ նորից դիմեք և վերցրեք։ Սա շատ վատ նախադեպ է քաղաքացիների քաղաքական իրավունքները սահմանափակելու տեսանկյունից»,- նշում է Սիմոնյանը։

Անդրադառնալով արցախահայության վերադարձի և ինքնորոշման իրավունքներին՝ Սիմոնյանն ընդգծում է, որ արցախցիները չունեն Ադրբեջանի կազմում ազատ և անվտանգ ապրելու որևէ տարբերակ, և Ադրբեջանն իր վարվելակերպով ապացուցել է, որ հայերն այնտեղ ապրել չեն կարող։

«1988 թվականից հետո Ադրբեջանը մի քանի անգամ իր վարվելակերպով ու պահելաձևով ապացուցել է, որ արցախցիները ճիշտ են՝ կազմակերպելով ջարդեր, կոտորածներ, իսկ 2023 թվականին՝ ցեղասպանության տարրերով էթնիկ զտում, որի արդյունքում պատմության ընթացքում առաջին անգամ Արցախում չկա հայ բնակչություն։ Մարդկությանը հայտնի ամբողջ պատմության ընթացքում այդ տարածաշրջանում հիմնականում բնակվել են հայեր, իսկ հիմա այնտեղ չկա ոչ մի հայ»։

Վերջին տարիների իրադարձությունները, շրջափակումը, էթնիկ զտումն ու Բաքվի հռետորաբանությունը փաստում են, որ հայերի անվտանգությունն ապահովելու միակ տարբերակը ինքնորոշման իրավունքի իրացումն է։

«Մարդու իրավունքների համատեքստում են թե՛ վերադարձի իրավունքը, թե՛ ինքնորոշման իրավունքը, որը հիմա փորձում են մոռացության տալ։ Հենց այս իրադարձությունները փաստում են, որ միակ տարբերակը դա իրացնելու՝ ինքնորոշված ապրելն է՝ անվտանգության միջազգային երաշխիքներով»։

Անդրադառնալով արցախցիների վերադարձի հարցը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման թեզերի հետ համեմատելուն՝ Սիմոնյանը շեշտում է, որ դրանք բոլորովին տարբեր քաշային կատեգորիայի հարցեր են։

«Այդ հարցը բերել ու հավասարեցնել այն թեմային, թե Հայաստանի ինքնիշխան տարածքում բնակվել են ադրբեջանցիներ, դե թող հետ գան, ես կարծում եմ՝ դա հանցավորություն է, այլ ոչ թե անմտություն։ Այնքան ակնհայտ է այս երկու հարցերի տարբեր հարթակներում լինելը, որ պետք է միտումնավոր քարոզչական թեզերով փորձես համահավասարեցում դնել»,–ասում է նա։

Նշում է` եթե ուզում եք նույն հարթության մեջ Ադրբեջանի հետ համահավասար թեմա ունենալ, դա հայերի վերադարձն է ադրբեջանական տարբեր քաղաքներ (Բաքու, Սումգայիթ և այլն), որտեղ հայերը ենթարկվել են ցեղասպանության և ստիպված լքել իրենց տները։ Բայց Արցախը խորհրդային տարիներին եղել է ինքնավար մարզ և ԽՍՀՄ օրենսդրության համաձայն անկախացել է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment