Նոր նշանակումներ կլինեն
Գործադիր մարմնի վաղվա նիստում կառավարությունը կորոշի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանին վերանշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում:
Կադաստրի կոմիտեի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Թովմասյանն էլ կվերանշանակվի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Չզեկուցվող նախագծերը ներկայացնելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։