Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին պատկանող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։


«Վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝


▪️ արտադրական տարածքների և շինությունների ոչ պատշաճ պայմաններ,

▪️ հատակի, դռների և պատերի մակերևույթների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող վիճակ,

▪️ աշխատանքային մակերևույթների ոչ համապատասխան նյութերից պատրաստվածություն,

▪️ հումքի և բաղադրիչների ոչ պատշաճ պահպանում,

▪️ կիսապատրաստվածքի և վերջնական արտադրանքի պահպանման ջերմաստիճանի պահանջների չպահպանում,

▪️ անձնակազմի համար նախատեսված հանդերձարանի բացակայություն։


Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսվարողին սահմանվել է վերջնաժամկետ։


Արտադրական գործունեությունը կարող է վերսկսվել միայն սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո»,- ասվում է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment