Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ տևական հակամարտության. ԻՀՊԿ–ի ներկայացուցիչ

https://arm.sputniknews.ru/20260812/irany-patrast-e-amn-i-het-tevakan-hakamartutjan-ihpki-nerkajacucich-105686354.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104087712_57:0:2788:2048_1920x0_80_0_0_18dbfca90c52611fb1b31de12f763f8a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն

իրանի իսլամական հանրապետություն, ամն

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդականի խոսքով՝ ԱՄՆ բանակն ավելի թույլ է, քան կարծում էր Իրանի Իսլամական Հանրապետությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ տևական հակամարտության՝ երկրի լիակատար անվտանգությունն ապահովելու համար։ Այս հայտարարությունն արել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։

«Մենք պետք է հասնենք զսպման, որպեսզի թշնամին երբեք չհամարձակվի հարձակվել մեզ վրա, իսկ մենք կարողանանք անվտանգ ապրել։ Այդպիսի եղանակներից մեկը պատերազմի ձգձգումն է մինչև հաջորդ նախագահական ժամկետը (ԱՄՆ-ում. խմբ.)՝ հակառակորդին հյուծելու միջոցով։ Բոլորը պետք է իմանան, որ Իրանի վրա հարձակվելն իր գինն ունի»,- ասել է նա PBS հեռուստաալիքին։

Նաղդին հավելել է, որ ԱՄՆ բանակը շատ ավելի թույլ է, քան կարծում էր Իրանը։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Leave a comment