Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է

Քաղաքականություն

12.08.2026 | 13:17

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։

Նշենք, որ խմբակցությունը նախագահի թեկնածուներ կառաջարկի նաև Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment