Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 12-ին` ժամը 06։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին, մարվել՝ 07:44-ին։ Այրվել են ննջասենյակն ու միջանցքը։
Հրշեջ-փրկարարները բնակարանից տարհանել են 2 քաղաքացու։