https://arm.sputniknews.ru/20260812/haj-dprvocakannery-2-medal-en-nvatshel-arhestakan-banakanutjan-mijazgajin-olimpiadajum-105677176.html
Հայ դպրոցականները 2 մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 2 մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Թիմային պայքարում պատանիները զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T12:08+0400
2026-08-12T12:08+0400
2026-08-12T12:09+0400
հայաստան
արհեստական բանականություն
օլիմպիադա
դպրոցական
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105675651_0:0:1281:721_1920x0_80_0_0_e8f15e2868ab1b8c3777eef1cc24eb88.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը՝ Ալեն Գևորգյանը, Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը և Վահե Պլուզյանը: 120 երկրի ներկայացուցիչների պայքարում նրանք զբաղեցրել են 5-րդ տեղը։«Եվս երեք աշակերտ՝ Արտյոմ Հովհաննիսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան), Գուրգեն Բայբուրդյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան) և Դավիթ Ղազարյանը (Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց), ընդգրկվել են պատվավոր հիշատակումների թվում»,– նշվում է հաղորդագրությունում։Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից):ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ Հայաստանի թիմը ձևավորվել է երեք փուլից բաղկացած ազգային ընտրական գործընթացի արդյունքներով, որին շուրջ 170 աշակերտ է մասնակցել ՀՀ տարբեր դպրոցներից։Արհեստական բանականության միջազգային օլիմպիադան (IOAI) անցկացվել է օգոստոսի 2-8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105675651_56:0:1209:865_1920x0_80_0_0_978c81dbb902392da46f622334fd147e.jpg.webp
հայաստան, արհեստական բանականություն, օլիմպիադա, դպրոցական, մեդալ
հայաստան, արհեստական բանականություն, օլիմպիադա, դպրոցական, մեդալ
Թիմային պայքարում պատանիները զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը։
Անհատական հաշվարկում մեդալի են արժանացել Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի սաներ Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը։
Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը՝ Ալեն Գևորգյանը, Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը և Վահե Պլուզյանը: 120 երկրի ներկայացուցիչների պայքարում նրանք զբաղեցրել են 5-րդ տեղը։
«Եվս երեք աշակերտ՝ Արտյոմ Հովհաննիսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան), Գուրգեն Բայբուրդյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան) և Դավիթ Ղազարյանը (Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց), ընդգրկվել են պատվավոր հիշատակումների թվում»,– նշվում է հաղորդագրությունում։
Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից):
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ Հայաստանի թիմը ձևավորվել է երեք փուլից բաղկացած ազգային ընտրական գործընթացի արդյունքներով, որին շուրջ 170 աշակերտ է մասնակցել ՀՀ տարբեր դպրոցներից։
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադան (IOAI) անցկացվել է օգոստոսի 2-8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։