Հասարակություն
12.08.2026 | 10:25
ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության տարբեր բնակավայրերում հատուկ միջոցառումներ է իրականացրել՝ հանցավոր դրսևորումները կանխելու և ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերք ու թմրամիջոցներ հայտնաբերելու նպատակով։ Այս մասին տեղեկացդնում են ՆԳՆ-ից։
Շրջայցերի և ստուգումների արդյունքում Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող շուրջ 150 անձ։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ և զենք-զինամթերք։
Ոստիկանությունից հայտնում են, որ նման միջոցառումները պարբերական բնույթ են կրում։