Reuters-ին ոլորտի երեք աղբյուր հայտնել է, որ Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական համալիրը՝ «ԶապՍիբՆեֆտեխիմ»-ը, անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը օգոստոսի 10-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։
Հեղուկացված նավթային գազի (ՀՆԳ) արտադրող օբյեկտը գտնվում է Տոբոլսկում՝ Տյումենի մարզում։ Աղբյուրներից մեկի համաձայն, գործարանը փակվել է, մինչև գնահատվեն վնասի չափը և հետևանքները։ Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մուրն օգոստոսի 10-ին հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո տարածաշրջանի արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել, բայց չի նշել կոնկրետ օբյեկտը։ Արդյունաբերական աղբյուրների համաձայն, «ԶապՍիբՆեֆտեխիմ»-ը տարեկան արտադրում է մոտ 6 միլիոն տոննա հեղուկ գազ՝ Ռուսաստանի հեղուկացված բնական գազի ընդհանուր արտադրության մոտ 40%-ը։ Շուկայի մասնակիցները նշում են, որ գործարանում արտադրվող գազի մոտ կեսն օգտագործվում է որպես հումք՝ Տոբոլսկում գտնվող «Սիբուրի» ինտեգրված համալիրում նավթաքիմիական արտադրության համար։
«Զապսիբնեֆտեխիմը» դարձավ երրորդ խոշոր նավթավերամշակման գործարանը, որը դադարեցրեց արտադրությունը այս ամսվա ընթացքում: «Ռոսնեֆտի» Սարատովի նավթավերամշակման գործարանը դադարեցրեց վերամշակումը օգոստոսի 5-ին, իսկ «Լուկոյլի» Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը՝ օգոստոսի 3-ին: Վերջինս Ռուսաստանի առաջատար 10 գործարանների շարքում է հզորությամբ և կազմում է երկրի բոլոր նավթավերամշակման գրեթե 5%-ը: