Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են անցկացրել Վաշինգտոնում

Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/.   Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը:


Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:


Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:


Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարևորությունը։

Leave a comment