ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն


Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազություն է ուղարկել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը մեղադրական եզրակացություն տալու համար: Նախշքարյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ին ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ: Ձերբակալվելուց երկու օր հետո դատարանը Նախշքարյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք:


Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

Դիտումների քանակ6

Leave a comment