Գոհար Ղումաշյանի գործով կհարցաքննվի 103-ամյա վետերանը

Բաժանորդագրվել

Ռոզալյա Աբգարյանը կհարցաքննվի տեսակապի միջոցով` առողջական վիճակի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոս – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի գործով Հակակոռուպցիոն դատարանում կհարցաքննվի նաև պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալյա Աբգարյանը։

Նա կհարցաքննվի տեսակապի միջոցով` առողջական վիճակի պատճառով։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էին խորհրդարանական ընտրությունների նշանակումից հետո բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։

Ավելի ուշ Ղումաշյանն ու Ստեփանյանը ազատ էին արձակվել վարչական հսկողության ներքո։

Leave a comment