67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել

Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։

«Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը»,- տեղեկացնում են ՓԲԸ-ից։

Leave a comment