Երկու լցանավ ականների վրա պայթել և հրդեհվել են՝ փորձելով Հորմուզի նեղուցի շրջանում անցնել չթույլատրված երթուղով։
Ինչպես փոխանցում է Mehr-ը, այս մասին հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։
ԻՀՊԿ-ի տվյալներով, լցանավերից մեկը գտնվել է նեղուցից արևելք, մյուսը՝ անմիջապես նեղուցում։ Երկու նավերն էլ պայթյունից հետո հրդեհվել են։
Ըստ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի մամուլի ծառայության հայտարարության՝ լցանավերը բազմիցս խախտել են սահմանված կանոնները և անջատել նավիգացիայի ու տեղորոշման համակարգերը՝ նախքան այն երթուղով անցնելու փորձը, որը Թեհրանը համարում է չթույլատրված։