Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱն, 8 նոյեմբերի – Sputnik. Սպիտակ քաղաքում ավտոտնակում բռնկված հրդեհից տուժել է մեկ մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում կա ավտոմեքենա և բալոն։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։58-ին։