Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Խասիկյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Կողբ բնակավայր, ապրանքանիշը՝ «Արեգակ»): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:


 


Հայտնաբերված անիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Ի մասնավորի՝


 


– արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.


– բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.


– կոյուղու համակարգերը նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որպեսզի բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը։


 


Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:


 


Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:


 

Դիտումների քանակ16

Leave a comment