Երևանի թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդ է մահացել

Բաժանորդագրվել

Նախնական տվյալով` տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նա մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երևանի թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսում մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

«Նախնական տվյալներով` տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, որից հետո տղամարդը մահացել է»,–հայտնեցին ՆԳՆ–ից։

News.am-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայում։ 60-անց տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, ավտոբուսը կանգնեցրել են, շտապօգնություն են կանչել, բայց մինչ բժիշկների գալը տղամարդը մահացել է։

Leave a comment