«Եթե դուք իրոք կարծում եք, որ մենք այստեղ եկել ենք համատարած ընտրակաշառքով, վիճարկեիք ընտրությունները, չեղյալ համարեիք»

«Այստեղ խոսք է գնում ընտրակաշառքների մասին։ Ձեր կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ ամբողջությամբ ընտրակաշառքով են այստեղ նստած մարդիկ։ Մի քանի օր հետո, եթե չեմ սխալվում, հայտարարեց՝ 70 տոկոս։ Սահմանադրական դատարանում ձեր ներկայացուցիչը հայտարարեց՝ ոչ, մենք չենք վիճարկում ընտրության արդյունքները։ Արդեն քանի օր է՝ դուք եկել եք, ասում եք՝ ընտրակաշառք է բաժանվել։ Հիմա ուղիղ հարց քաղաքական մեծամասնությանը՝ եթե դուք իրոք կարծում եք, որ մենք այստեղ եկել ենք համատարած ընտրակաշառքով, վիճարկեիք ընտրությունները, չեղյալ համարեիք»,ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի անդամներն ու համակիրները համատարած քրեական հետապնդման են ենթարկվում․ «Երեկ դատական նիստի էինք, Նոյեմբերյանի պատասխանատուին մեկ ամիս տնային կալանք տվեցին նրա համար, որ ասել է՝ ամսի 7-ը թող անցնի, կնայենք»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ղազինյանի խոսքով՝ իշխանության կողմից ճնշումներ կան ընդդիմադիրների նկատմամբ․ «Մասսայական գործից ազատումները չեք տեսնո՞ւմ, չցանկանալով անձնականի մասին խոսել՝ իմ ընտանիքում էլ կա նման դեպք։ Դա մեր համար խնդիր չէ, խնդիր է երկրի ու կրթական համակարգի համար։ Ես չեմ հավատում, որ դուք դա չեք տեսնում»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment