«Դուք Ծառուկյանին ոչ միայն ունեզրկել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ուզում եք բարոյապես ոչնչացնել»

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագենսա Խամոյանը ՔՊ խմբակցությանն առաջարկեց դիմել Նիկոլ Փաշինյանին՝ Քննչական կոմիտեի նախագահին պաշտոնանկ անելու հարցով։

Խամոյանն անդրադրաձավ ԱԺ նախկին պագամավոր Արգամ Աբրահամյանի գործով ՔԿ տարածած հաղորդագրության բովանդակությանը։

«Տիկին Ջուլհակյանն ասում է՝ ես դատապարտում եմ։ Ողջունում եմ, որ դատապարտում եք, տիկին Ջուլհակյան, բայց դուք շատ ավելի կարեւոր մի բան ասացիք՝ ասում եք՝ ես չեմ կարծում, որ դա միտում է։ Իսկ ես կարծում եմ, որ դա միտում է, որովհետեւ դուք մարդուն ոչ միայն ունեզրկել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ուզում եք մարդուն բարոյապես ոչնչացնել։ Ես ձեր իշխանությանը եւ ձեր իշխանության ղեկավարին նկատի ունեմ։ Դուք մարդուն հիմա բարոյապես ոչնաչացնելու գծի մեջ եք, որովհետեւ դուք չունեք կարմիր գիծ»,- ասաց նա։

Ըստ Խամոյանի՝ այն հետապնդումները, որոնք իրականացվում են Ծառուկյանի նկատմամբ, նախկին իշխանությունների ժամանակ էլ են իրականացվել, բայց նախկինում կարմիր գծեր չեն հատվել։
«Եթե դուք ասում եք, որ դա ՔԿ-ի կողմից ոչ պրոֆեսիոնալիզմ է, դուք ընդամենը մեկ անելիք ունեք՝ ամբողջ ֆրակցիայով հավաքվեք, զանգեք Նիկոլ Փաշինյանին, ներկայացրեք ձեր դիրքորոշումը եւ առաջարկեք ոչ պրոֆեսիոնալ ՔԿ նախագահին ազատել աշխատանքից»,- ասաց Ագնեսա Խամոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.

Ագնեսա Խամոյանն անդրադարձավ նաեւ ՔՊ-ականների այն հայտարարություններին, թե ընդդիմությունը կաշառքով է ընտրվել։ Նա դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին․ «Պարոն Կարապետյան, քանի՞ քյաբաբ եք տվել ՔՊ-ին, որ պարոն Վարդեւանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment