Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն, Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Lexus» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Kia Optima» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի, «Ford» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a comment