Ո՞նց կարելի է սենց անպատասխանատու լինել սեփական քաղաքացիների խնդիրների հանդեպ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մի կողմից հայտարարում են ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ պրոբլեմները լուծելու ցանկության մասին, մյուս կողմից էլ Կիեւի պաշտոնյաների հետ հերթով հեռախոսազրուներ են ունենում։

Իմատը ո՞րն է էլի, իրար հերթ չտալով, հեռախոսազրույցներ ունենալ ուկրաինացի պաշտոնյաների հետ, այն էլ հիմա։

Մեկ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողն է հեռախոսազրույց ունենում ուկրաինացի իր գործընկերոջ հետ, հիմա էլ արտաքին գործերի նախարարարի պաշտոն զբաղեցնողն է հեռախոսազրույց ունենում Կիեւի իր գործընկերոջ հետ։


Ու ի՞նչ, էդ ի՞նչ մի շրջադարձային բան են խոսել։

Կարծում եմ ՝ ոչինչ. ընդամենը գրեթե զրոյի են հասցրել ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի հետ տնտեսական, արտահանման ու գյուղատնտեսական հարցերի դրական լուծման շանսերը։

Ո՞նց կարելի է սենց անպատասխանատու լինել սեփական քաղաքացիների խնդիրների հանդեպ։

Եթե ուզում եք մեր արտահանողների ու գյուղացիական տնտեսությունների խնդիրները ԵԱՏՄ երկրներում լուծել, ինչո՞ւ եք ավելի վատթարացնում իրավիճակը՝ հրապարակային հեռախոսազրուցներ ունենում պաշտոնական Կիեւի ներկայացուցիչների հետ։

Հիմա կասեք՝ դա ՀՀ ինքնիշխան իրավունքն է։

Իհարկե, բայց դրանից ՀՀ տնտեսությունն ու քաղաքացին ի՞նչ օգուտ ունեն։

Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»:

Leave a comment