Օգոստոսի 11-ին՝ ժամը 10.33-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներ։
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Դեպքի հանգամանքները պարզվում են։