https://arm.sputniknews.ru/20260811/gaghtniq-e-aatsn-nerqin-voskepari-hatvatsum-sahmanajin-cankapat-karucelu-masin-105622261.html
«Գաղտնիք է». ԱԱԾ–ն` Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատ կառուցելու մասին
«Գաղտնիք է». ԱԱԾ–ն` Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատ կառուցելու մասին
Sputnik Արմենիա
Նախորդ անգամ ԱԱԾ–ից հայտնել էին, որ համապատասխան աշխատանքներ են իրականացվում։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T08:55+0400
2026-08-11T08:55+0400
2026-08-11T08:55+0400
հայաստան
ոսկեպար
ցանկապատ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1b/71589365_0:32:1301:763_1920x0_80_0_0_2726f94ba54a1c27827c2b66af6c906f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է Sputnik Արմենիային հայտնել, թե ինչ փուլում է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցումը։Նշված տեղեկատվությունը, ինչպես նշել են ԱԱԾ-ում, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի համաձայն դասվում է պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա չէ տրամադրման։Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի կառուցումը Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում։Ընդ որում` այն ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դա «գաղտնի տեղեկատվություն» չէր համարել և մեզ հայտնել էր, որ «իրականացվում են համապատասխան աշխատանքներ»։Sputnik Արմենիայի տվյալներով՝ ցանկապատի կառուցումը դեռ ավարտված չէ։
ոսկեպար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1b/71589365_48:0:1065:763_1920x0_80_0_0_aaa3f6cfc6a21bb9d9e391ccf18a5452.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոսկեպար, ցանկապատ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան, ոսկեպար, ցանկապատ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Բաժանորդագրվել
Նախորդ անգամ ԱԱԾ–ից հայտնել էին, որ համապատասխան աշխատանքներ են իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է
Sputnik Արմենիային հայտնել, թե ինչ փուլում է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցումը։
«Ներքին Ոսկեպարի հատվածում փշալարային արգելափակոցների կառուցման վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական սահմանի պահպանության կառուցվածքը բացահայտող տեղեկատվություն»,- ասված է ԱԱԾ-ի գրավոր պատասխանում։
Նշված տեղեկատվությունը, ինչպես նշել են ԱԱԾ-ում, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի համաձայն դասվում է պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա չէ տրամադրման։
Ավելի վաղ
գրել էինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի կառուցումը Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում։
Ընդ որում` այն ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դա «գաղտնի տեղեկատվություն» չէր համարել և մեզ հայտնել էր, որ «իրականացվում են համապատասխան աշխատանքներ»։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ ցանկապատի կառուցումը դեռ ավարտված չէ։