Օգոստոսի 10-ին` տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․8 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում և Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար, Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: