Ուկրաինայի Օդեսայի մարզում մարտական առաջադրանք կատարելիս Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչ է կործանվել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունից։
«Նախնական տվյալներով՝ ավիացիոն հրթիռի արձակման ժամանակ ինքնաթիռը հրդեհվել է, իսկ օդաչուն կորցրել է կառավարումը՝ չնայած օդանավը փրկելու փորձերին։ Օդաչուն հաջողությամբ կատապուլտացվել է և տեղափոխվել բժշկական հաստատություն»,- ասված է գերատեսչության Telegram-ալիքում։
Միջադեպի պատճառները պարզվում են։