https://arm.sputniknews.ru/20260810/turqakan-jataghan-sev-tsvovi-vra-inchu-e-ankaran-uzum-prkel-ukrainaji-tsvovajin-lvogistikan-105602505.html
Թուրքական յաթաղան Սև ծովի վրա. ինչո՞ւ է Անկարան ուզում փրկել Ուկրաինայի ծովային լոգիստիկան
Թուրքական յաթաղան Սև ծովի վրա. ինչո՞ւ է Անկարան ուզում փրկել Ուկրաինայի ծովային լոգիստիկան
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է, որ Թուրքիան հիմք է նախապատրաստում ամբողջ Սև ծովի ավազանի վրա ռազմական վերահսկողությունն ընդլայնելու… 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T22:58+0400
2026-08-10T22:58+0400
2026-08-10T23:07+0400
արման աբովյան
թուրքիա
ռուսաստան
ուկրաինա
սև ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/994/14/9941457_0:0:3073:1728_1920x0_80_0_0_38e9916a17062a4efd0577639e55ae4c.jpg.webp
Դե ինչ, Թուրքիան սկսում է «զուտ թուրքական» ձևով խստացնել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։Արդեն կարելի է կատարված փաստ համարել այն, որ Թուրքիան և Ադրբեջանը միաժամանակ սկսում են խստացնել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Ավելի ճիշտ` թյուրքական այս երկրների հակառուսական գործողությունները արդեն համակարգային և կարծես անդառնալի բնույթ են ստացել՝ առնվազն միջնաժամկետ հեռանկարում։Ռուսների նկատմամբ «թուրքական սիրո և ատելության» այս ողջ պատմությունը մի սկզբունքային մոլորություն ունի, որը ռուսական ազգանուններով թուրքամետ և ադրբեջանամետ քարոզիչները փորձում են տարբեր ռուսական թոք-շոուներում, հարցազրույցներում և այլ լրատվական հարթակներում ներկայացնել որպես ինչ–որ հիմնարար բան։Նրանք ասում են, թե իբր Թուրքիան (որոշ ժամանակ է՝ նաև Ադրբեջանը) և Ռուսաստանը կարող են միաժամանակ համագործակցել առևտրի, էներգետիկայի և դիվանագիտության ոլորտներում՝ աշխարհաքաղաքական մրցակիցներ մնալով։Հենց այս կեղծ նարատիվն է, որ թույլ է տալիս հասկանալ Անկարայի ժամանակակից քաղաքականությունը։Այս համատեքստում Ադրբեջանը դարձավ Թուրքիայի ամենակարևոր պլացդարմը Հարավային Կովկասում` Կենտրոնական Ասիա թուրքական ազդեցության հետագա տարածմամբ։ Դե, ու իհարկե, թուրքերի ուշադրությունը օրինաչափորեն տարածվեց Ռուսաստանի Դաշնության թյուրքալեզու շրջանների վրա։Խոսքը դավադրական երևակայության մասին չէ։ Ռուսաստանցի և միջազգային հետազոտողները իսկապես ընդգծում են Թուրքիայի տնտեսական, մարդասիրական և գաղափարախոսական ազդեցությունը Թաթարստանում, Բաշկորտոստանում, Չուվաշիայում, Ալթայում, Յակուտիայում, Տուվայում և Խակասիայում։ Ընդ որում ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի և ԱՄՆ–ի առաջատար բոլոր թուրքագետները նշում են, որ Մոսկվայի նկատմամբ Անկարայի պահանջների հիմքում պանթուրքական գաղափարախոսությունն է։Թուրքիայի, իսկ պատմականորեն նաև Օսմանյան կայսրության համար՝ 19-րդ դարի վերջից սկսած, առաջնահերթ է այնպիսի աշխարհաքաղաքական նախագծի տրամաբանությունը, որը կհանգեցնի Թուրքիան Ադրբեջանի, Կասպից ծովի և հետագայում՝ Կենտրոնական Ասիայի հետ կապող տարածքի ձևավորմանը՝ Եվրասիայի թյուրքական հասարակությունների համար ձգողականության սեփական կենտրոնը ձևավորելու հեռանկարով։Հենց սա է պատճառը, որ Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Հյուսիսային Կովկասը, Թաթարստանը, Բաշկորտոստանը և Պովոլժիեն պետք է դիտարկել ոչ թե որպես Թուրքիայի պահանջների առանձին տարրեր, այլ որպես մեկ մեծ աշխարհաքաղաքական խաղի մասեր, որտեղ հարվածային դերը խաղում է Թուրքիան, իսկ Ադրբեջանը հանդես է գալիս որպես ֆունդամենտալ աշխարհագրական «հենարան» և վառ արտահայտված հակառուսական հիմք։Ընթերցողներին չեմ ձանձրացնի աշխարհաքաղաքական վայրիվերումներով։ Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումների մասին գիտական մենագրությունների հազարավոր էջեր կան գրված։ Սակայն ուզում եմ ուշադրություն հրավիրել Թուրքիայի ձեռքում գտնվող նոր/հին լծակի վրա՝ Սև ծովի ավազանը և Անկարայի հնարավորությունը վերահսկելու ցանկացած երկրի, այդ թվում՝ ռուսական նավերի մուտքն ու ելքը Բոսֆորով և Դարդանելով։Եվ որպես հիշեցնում` Թուրքիան Ռուսաստանից հետո Սև ծովում երկրորդ ամենամեծ նավատորմն ունի։Այս տեղեկությունը մտապահում ենք հետագա վերլուծության ժամանակ։Եվ այսպես` 2026 թվականի օգոստոսի 8-ին, առևտրային նավերի վրա հաճախակի դարձած հարձակումների ֆոնին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ արեց Ռուսաստանին և Ուկրաինային համաձայնվել Սև ծովում հարձակումների մորատորիումին: Պաշտոնական առիթ էր հանդիսացել նաև իբր Թուրքիայի հետ առնչություն ունեցող նավերի վրա հարձակումները:Առաջին հայացքից առաջարկը լրիվ խելամիտ տեսք ունի` պաշտպանել քաղաքացիական նավագնացությունը, նվազեցնել ռիսկերը և կանխել պատերազմի հետագա ընդլայնումը։Բայց սկզբունքային հարց է առաջանում` ով և ինչպես է վերահսկելու այդ մորատորիումի իրագործումը։Ինչ տեսք այն կունենա գործնականում։Եվ ահա այստեղ Թուրքիայի նախկին «գլխավոր հետախույզի», իսկ այժմ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այս առաջարկի բոլորովին այլ աշխարհաքաղաքական հեռանկարն է ուրվագծվում։Եվ այսպես, հարգելի՛ ընթերցողներ։Եթե Թուրքիան հնարավորություն է ստանում գլխավորելու Սև ծովում ենթադրյալ «անվտանգ նավագնացության» վերահսկողության և անվտանգության ապագա մեխանիզմի ծովային բաղադրիչը, Անկարան ռուս-ուկրաինական հակամարտության «անհաջող» (բայց իրականում կողմնակալ) միջնորդից վերածվում է Սև ծովի ռազմական բաղադրիչի վերահսկողության նոր համակարգի առանցքային օպերատորներից մեկի։ Ատոմային մահա՞կ, թե՞ միջուկային վահան․ Ճապոնիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա. ո՞վ է հաջորդըԸնդ որում` Ֆիդանը դեռ հուլիսին էր ասում, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել ծովային բաղադրիչի անվտանգության ապահովման առաջնորդությունը և որ այդ հարցով ըմբռնման են հասել դաշնակիցների հետ։Իսկ ովքե՞ր են Սև ծովի ավազանում թուրքերի դաշնակիցները։ՆԱՏՕ–ն։Հենց այն ՆԱՏՕ–ն, որն ակտիվորեն Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում։Այսինքն խոսքն արդեն զուտ դիվանագիտական միջնորդության մասին չէ։Խոսքը ռազմական նավերի տեղաշարժի նկատմամբ վերահսկման նոր ռազմածովային ճարտարապետության ձևավորման մասին է։Ինչո՞ւ հենց հիմա թուրքերն այդպես մտահոգվեցին «Սև ծովում նավագնացության անվտանգությամբ»։Այստեղ էլ ամեն բան պարզ է։Հացահատիկային գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո Ուկրաինան սեփական ծովային միջանցքը ստեղծեց, իսկ արևմտյան պետություններն ու միջազգային կառույցները դրա աշխատանքի ապահովագրման և ապահովման մեխանիզմները մշակեցին։ Ուկրաինան ծովային հենց այդ միջանցքով էր ստանում բեռների մեծ մասը և ապահովում իր ներմուծումն ու արտահանումը։Սակայն հիմա է սկսվել իրավիճակը փոխվել հօգուտ ծովով Ուկրաինային սպառազինության և տեխնիկայի մատակարարումների կտրուկ սահմանափակման։Ինչո՞ւ։Ռուսաստանը կտրուկ ընդլայնել է ուկրաինական նավահանգիստային, ռազմական և ծովային ենթակառուցվածքներին ուղղված իր հարվածները։ Ուկրաինայի ծովային լոգիստիկան գրեթե չի գործում։Եվ այս պայմաններում թուրքական մորատորիումը կարող է օբյեկտիվորեն սահմանափակել ռազմածովային ենթակառուցվածներին և ծովային ճանապարհով պաշտոնական Կիևին զենքի մատակարարումներին հարվածելու ռուսների հնարավորությունները։Հենց այս է պատճառը, որ հարվածները դադարեցնելու վերաբերյալ ցանկացած առաջարկ անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն գեղեցիկ դիվանագիտական բանաձևի, այլև ռազմական հավասարակշռության տեղանկյունից։Առավել ևս, ինչպես ավելի վաղ նշել էինք, Թուքիան մորատորիումի խոսակցությունների ներքո հիմք է նախապատրաստում սևծովյան ողջ ավազանում ռազմական վերահսկողությունն ընդլայնելու համար։Հիշե՛ք, ընկերներ, հաշտությունը երբեք քաղաքականապես չեզոք չի լինում։Այն կա՛մ ամրապնդում է ձեռք բերված հավասարակշռությունը, կա՛մ կոնսերվացնում է կողմերից մեկի առավելությունը, կա՛մ պարտվող կողմին ժամանակ է տալիս վերականգնվելու համար։Այս է պատճառը, որ Մոսկվային անհրաժեշտ է առանձնակի ուշադրությամբ վերաբերվել Թուրքիայի կողմից հակամարտության առանձին բաղադրիչների «սառեցման» վերաբերյալ ցանկացած առաջարկների։Հենց այն Թուրքիայի, որը լիովին կարող է ռուսների մեջքին յաթաղանով հարվածելու «չեմպիոնության» հավակնել։
https://arm.sputniknews.ru/20260720/hibridajin-paterazm-hajastani-dem-vov-e-irakan-agresvory-ev-vov-zvohy-104834481.html
թուրքիա
ուկրաինա
սև ծով
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/994/14/9941457_0:0:2731:2048_1920x0_80_0_0_d5b837a14e3bcf5e92bc85390464dac1.jpg.webp
արման աբովյան, թուրքիա, ռուսաստան, ուկրաինա, սև ծով
արման աբովյան, թուրքիա, ռուսաստան, ուկրաինա, սև ծով
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է, որ Թուրքիան հիմք է նախապատրաստում ամբողջ Սև ծովի ավազանի վրա ռազմական վերահսկողությունն ընդլայնելու համար՝ հավակնելով այդտեղ ռազմական բաղադրիչի առանցքային օպերատորներից մեկի դերին։
Դե ինչ, Թուրքիան սկսում է «զուտ թուրքական» ձևով խստացնել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։
Արդեն կարելի է կատարված փաստ համարել այն, որ Թուրքիան և Ադրբեջանը միաժամանակ սկսում են խստացնել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Ավելի ճիշտ` թյուրքական այս երկրների հակառուսական գործողությունները արդեն համակարգային և կարծես անդառնալի բնույթ են ստացել՝ առնվազն միջնաժամկետ հեռանկարում։
Ռուսների նկատմամբ «թուրքական սիրո և ատելության» այս ողջ պատմությունը մի սկզբունքային մոլորություն ունի, որը ռուսական ազգանուններով թուրքամետ և ադրբեջանամետ քարոզիչները փորձում են տարբեր ռուսական թոք-շոուներում, հարցազրույցներում և այլ լրատվական հարթակներում ներկայացնել որպես ինչ–որ հիմնարար բան։
Նրանք ասում են, թե իբր Թուրքիան (որոշ ժամանակ է՝ նաև Ադրբեջանը) և Ռուսաստանը կարող են միաժամանակ համագործակցել առևտրի, էներգետիկայի և դիվանագիտության ոլորտներում՝ աշխարհաքաղաքական մրցակիցներ մնալով։
Հենց այս կեղծ նարատիվն է, որ թույլ է տալիս հասկանալ Անկարայի ժամանակակից քաղաքականությունը։
Եկեք պարզապես թարմացնենք մեր հիշողությունը և հիշենք, որ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Անկարան սկսեց ակտիվորեն առաջ մղել իր ազդեցության մոդելը մի տարածքում, որը մինչ այդ գերազանցապես Մոսկվայի վերահսկողության տակ էր։
Այս համատեքստում Ադրբեջանը դարձավ Թուրքիայի ամենակարևոր պլացդարմը Հարավային Կովկասում` Կենտրոնական Ասիա թուրքական ազդեցության հետագա տարածմամբ։ Դե, ու իհարկե, թուրքերի ուշադրությունը օրինաչափորեն տարածվեց Ռուսաստանի Դաշնության թյուրքալեզու շրջանների վրա։
Խոսքը դավադրական երևակայության մասին չէ։ Ռուսաստանցի և միջազգային հետազոտողները իսկապես ընդգծում են Թուրքիայի տնտեսական, մարդասիրական և գաղափարախոսական ազդեցությունը Թաթարստանում, Բաշկորտոստանում, Չուվաշիայում, Ալթայում, Յակուտիայում, Տուվայում և Խակասիայում։ Ընդ որում ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի և ԱՄՆ–ի առաջատար բոլոր թուրքագետները նշում են, որ Մոսկվայի նկատմամբ Անկարայի պահանջների հիմքում պանթուրքական գաղափարախոսությունն է։
Թուրքիայի, իսկ պատմականորեն նաև Օսմանյան կայսրության համար՝ 19-րդ դարի վերջից սկսած, առաջնահերթ է այնպիսի աշխարհաքաղաքական նախագծի տրամաբանությունը, որը կհանգեցնի Թուրքիան Ադրբեջանի, Կասպից ծովի և հետագայում՝ Կենտրոնական Ասիայի հետ կապող տարածքի ձևավորմանը՝ Եվրասիայի թյուրքական հասարակությունների համար ձգողականության սեփական կենտրոնը ձևավորելու հեռանկարով։
Հենց սա է պատճառը, որ Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Հյուսիսային Կովկասը, Թաթարստանը, Բաշկորտոստանը և Պովոլժիեն պետք է դիտարկել ոչ թե որպես Թուրքիայի պահանջների առանձին տարրեր, այլ որպես մեկ մեծ աշխարհաքաղաքական խաղի մասեր, որտեղ հարվածային դերը խաղում է Թուրքիան, իսկ Ադրբեջանը հանդես է գալիս որպես ֆունդամենտալ աշխարհագրական «հենարան» և վառ արտահայտված հակառուսական հիմք։
Ընթերցողներին չեմ ձանձրացնի աշխարհաքաղաքական վայրիվերումներով։ Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումների մասին գիտական մենագրությունների հազարավոր էջեր կան գրված։ Սակայն ուզում եմ ուշադրություն հրավիրել Թուրքիայի ձեռքում գտնվող նոր/հին լծակի վրա՝ Սև ծովի ավազանը և Անկարայի հնարավորությունը վերահսկելու ցանկացած երկրի, այդ թվում՝ ռուսական նավերի մուտքն ու ելքը Բոսֆորով և Դարդանելով։
Իհարկե, կարելի է անվերջ խոսել 1936 թվականին ընդունված Մոնտրյոյի կոնվենցիայի մասին, որը կարգավորում է Սև ծով և հակառակ ուղղությամբ նավերի անցման միջազգային կանոնները, բայց չեմ խոսի։ Ավելի հետաքրքիր է ուսումնասիրել Սև ծովի նկատմամբ վերահսկողությունն ընդլայնելու և միաժամանակ Սև ծովի ավազանում Ռուսաստանի ռազմական կարողությունները նվազեցնելու վերաբերյալ թուրք ռազմավարագետների նոր մտահղացումը։
Եվ որպես հիշեցնում` Թուրքիան Ռուսաստանից հետո Սև ծովում երկրորդ ամենամեծ նավատորմն ունի։
Այս տեղեկությունը մտապահում ենք հետագա վերլուծության ժամանակ։
Եվ այսպես` 2026 թվականի օգոստոսի 8-ին, առևտրային նավերի վրա հաճախակի դարձած հարձակումների ֆոնին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ արեց Ռուսաստանին և Ուկրաինային համաձայնվել Սև ծովում հարձակումների մորատորիումին: Պաշտոնական առիթ էր հանդիսացել նաև իբր Թուրքիայի հետ առնչություն ունեցող նավերի վրա հարձակումները:
Առաջին հայացքից առաջարկը լրիվ խելամիտ տեսք ունի` պաշտպանել քաղաքացիական նավագնացությունը, նվազեցնել ռիսկերը և կանխել պատերազմի հետագա ընդլայնումը։
Բայց սկզբունքային հարց է առաջանում` ով և ինչպես է վերահսկելու այդ մորատորիումի իրագործումը։
Ինչ տեսք այն կունենա գործնականում։
Եվ ահա այստեղ Թուրքիայի նախկին «գլխավոր հետախույզի», իսկ այժմ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այս առաջարկի բոլորովին այլ աշխարհաքաղաքական հեռանկարն է ուրվագծվում։
Եվ այսպես, հարգելի՛ ընթերցողներ։
Եթե Թուրքիան հնարավորություն է ստանում գլխավորելու Սև ծովում ենթադրյալ «անվտանգ նավագնացության» վերահսկողության և անվտանգության ապագա մեխանիզմի ծովային բաղադրիչը, Անկարան ռուս-ուկրաինական հակամարտության «անհաջող» (բայց իրականում կողմնակալ) միջնորդից վերածվում է Սև ծովի ռազմական բաղադրիչի վերահսկողության նոր համակարգի առանցքային օպերատորներից մեկի։
Ընդ որում` Ֆիդանը դեռ հուլիսին էր ասում, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել ծովային բաղադրիչի անվտանգության ապահովման առաջնորդությունը և որ այդ հարցով ըմբռնման են հասել դաշնակիցների հետ։
Իսկ ովքե՞ր են Սև ծովի ավազանում թուրքերի դաշնակիցները։
Հենց այն ՆԱՏՕ–ն, որն ակտիվորեն Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում։
Այսինքն խոսքն արդեն զուտ դիվանագիտական միջնորդության մասին չէ։
Խոսքը ռազմական նավերի տեղաշարժի նկատմամբ վերահսկման նոր ռազմածովային ճարտարապետության ձևավորման մասին է։
Ինչո՞ւ հենց հիմա թուրքերն այդպես մտահոգվեցին «Սև ծովում նավագնացության անվտանգությամբ»։
Այստեղ էլ ամեն բան պարզ է։
Հացահատիկային գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո Ուկրաինան սեփական ծովային միջանցքը ստեղծեց, իսկ արևմտյան պետություններն ու միջազգային կառույցները դրա աշխատանքի ապահովագրման և ապահովման մեխանիզմները մշակեցին։ Ուկրաինան ծովային հենց այդ միջանցքով էր ստանում բեռների մեծ մասը և ապահովում իր ներմուծումն ու արտահանումը։
Սակայն հիմա է սկսվել իրավիճակը փոխվել հօգուտ ծովով Ուկրաինային սպառազինության և տեխնիկայի մատակարարումների կտրուկ սահմանափակման։
Ռուսաստանը կտրուկ ընդլայնել է ուկրաինական նավահանգիստային, ռազմական և ծովային ենթակառուցվածքներին ուղղված իր հարվածները։ Ուկրաինայի ծովային լոգիստիկան գրեթե չի գործում։
Ուկրաինան առանց ծովային մատակարարումների չի կարողանա ստանալ այն քանակի զենք և ռազմամթերք, որքան ստանում էր, ռուսական կողմի պնդմամբ, Ուկրաինային ռազմական մատակարարումների համար օգտագործվող նավերին, լցանավերին, բեռնանավերին և նավահանգիստներին ռուսական հարվածներից առաջ։
Եվ այս պայմաններում թուրքական մորատորիումը կարող է օբյեկտիվորեն սահմանափակել ռազմածովային ենթակառուցվածներին և ծովային ճանապարհով պաշտոնական Կիևին զենքի մատակարարումներին հարվածելու ռուսների հնարավորությունները։
Հենց այս է պատճառը, որ հարվածները դադարեցնելու վերաբերյալ ցանկացած առաջարկ անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն գեղեցիկ դիվանագիտական բանաձևի, այլև ռազմական հավասարակշռության տեղանկյունից։
Առավել ևս, ինչպես ավելի վաղ նշել էինք, Թուքիան մորատորիումի խոսակցությունների ներքո հիմք է նախապատրաստում սևծովյան ողջ ավազանում ռազմական վերահսկողությունն ընդլայնելու համար։
Հիշե՛ք, ընկերներ, հաշտությունը երբեք քաղաքականապես չեզոք չի լինում։
Այն կա՛մ ամրապնդում է ձեռք բերված հավասարակշռությունը, կա՛մ կոնսերվացնում է կողմերից մեկի առավելությունը, կա՛մ պարտվող կողմին ժամանակ է տալիս վերականգնվելու համար։
Այս է պատճառը, որ Մոսկվային անհրաժեշտ է առանձնակի ուշադրությամբ վերաբերվել Թուրքիայի կողմից հակամարտության առանձին բաղադրիչների «սառեցման» վերաբերյալ ցանկացած առաջարկների։
Հենց այն Թուրքիայի, որը լիովին կարող է ռուսների մեջքին յաթաղանով հարվածելու «չեմպիոնության» հավակնել։