ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր, ինչը համադրելի է Գեղիի ջրամբարի ծավալին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման նպատակով Արարատի և Արմավիրի մարզերում վերահսկողություն է իրականացրել առանց ջրօգտագործման թույլտվության շահագործվող 969 խորքային հորերի նկատմամբ։

Արդյունքում՝

· կասեցվել է 146 խորքային հորի շահագործում (Արմավիր՝ 85, Արարատ՝ 61),

· նշանակվել է 53,1 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք,

· ներկայացվել է շուրջ 687,4 մլն ՀՀ դրամի վնասի փոխհատուցման պահանջ,

· Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվել 208 խորքային հորերի վերաբերյալ տեղեկատվություն՝ կոնսերվացման և լուծարման ցանկում ընդգրկելու նպատակով:

Միաժամանակ, «Երևան» ՋՕԸ-ի և Մեծամորի համայնքապետարանի ստուգումների արդյունքներով առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Ապօրինի խորքային հորերի կասեցումների արդյունքում խնայվել է մոտ 1160լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 15,058,816խմ ջուր, ինչը համադրելի է Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարի ծավալին՝ 15 մլն խմ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment