Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Նիժնեկամսկի հոսթելին, զոհերի թվում կան Ուզբեկստանի քաղաքացիներ

https://arm.sputniknews.ru/20260810/ukrainaji-zu-n-harvatsel-e-nizhnekamski-hvostelin-zvoheri-tvum-kan-uzbekstani-qaghaqaciner-105613017.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105608449_72:0:1209:853_1920x0_80_0_0_afbe16387d424f0c07fad9de77c95e94.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, զոհ

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, զոհ

Բաժանորդագրվել

Զոհվածների թվում կան Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Նիժնեկամսկում Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի հարվածի թիրախում է հայտնվել հոսթելը, այնտեղ զոհվել են ահաբեկչական հարձակման 13 զոհերից ինը։ Այս մասին հայտնել է Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նիժնեկամսկում զոհվածների թվում Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ են, նրանք բնակվում էին հենց այն հոսթելում, որին հարվածել է ԱԹՍ–ն։

Թաթարստանի կառավարության մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ զոհվել է Ուզբեկստանի անձնագիր ունեցող յոթ քաղաքացի, զոհված տաջիկների թիվը չի հստակեցվում։

Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է 75 մարդ, 21-ը հիվանդանոցում են։ Զոհերից մեկը հինգ տարեկան աղջիկ է, նա մահացել է նախքան բժիշկների տեղ հասնելը։

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը խոստացել է, որ Նիժնեկամսկում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին կվճարվի 2-ական միլիոն ռուբլի։ Տուժածներին, կախված ծանրության աստիճանից, կվճարվի 300-ից 600 հազար ռուբլի։ Այն ընտանիքին, որտեղ երեխա է զոհվել, տարածաշրջանի Նիժնեկամսկի շրջանը կվճարի մեկ միլիոն ռուբլի։

Նշենք, որ այսօր առավոտյան Նիժնեկամսկը դաժան հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ներով։ Հարձակումն իրականացվել է ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի երեխա, բժշկական օգնության համար դիմել է 75 մարդ, նրանցից 21-ը հոսպիտալացվել է: Թաթարստանում սուգ է հայտարարվել։

Leave a comment