Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. Պռոշյանում ՍՊԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ընկերություններից մեկին պատկանող տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին, ահազանգը ստացվել է ժամը 14:30-ի սահմաններում: Դեպքի վայր են ժամանել Երևանի, Եղվարդի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ»,- գրում է կայքը:

Նշվում է, որ տեղում այրվում են բավականին շատ անվադողեր ու խոտածածկ տարածք, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

ՆԳՆ-ից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ հրդեհի ահազանգը ստացվել է ժամը 14։42-ին,։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 7000 քմ տարածքում այրվում են խոտածածկույթ, մոտ 30 խմ կուտակած հնամաշ անվադողեր․ ջերմահարվել են պտղատու ծառեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին։

Leave a comment