Շաքարի, հացահատիկային մշակաբույսերի և բուսական յուղերի միջազգային գնանշումների աճը փոխհատուցել է մսի և կաթնամթերքի գների անկումը 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պարենային ապրանքների գնային ինդեքսը փոքր-ինչ աճել է եղանակային պայմանների, էներգետիկ և աշխարհաքաղաքական մտահոգությունների ֆոնին

Շաքարի, հացահատիկային մշակաբույսերի և բուսական յուղերի միջազգային գնանշումների աճը փոխհատուցել է մսի և կաթնամթերքի գների անկումը

Հռոմ –ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից ուրբաթ օրը հրապարակված նոր տվյալների համաձայն՝ հուլիս ամսին համաշխարհային պարենային ապրանքների գների ցուցանիշը փոքր-ինչ աճել է, քանի որ վերջին շրջանում արձանագրված շոգի ալիքները և էներգիայի գների փոփոխությունները նպաստել են հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի և շաքարի միջազգային գնանշումների աճին։

ՊԳԿ-ի պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետևում է համաշխարհային առևտրի առարկա հանդիսացող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին, 2026 թվականի հուլիս ամսին միջինում կազմել է 131,1 միավոր, ինչը 0.6 տոկոսով ավելի է հունիս ամսվա ցուցանիշից, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 1,0 տոկոսով։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիս ամսվա համեմատ աճել է 3.4 տոկոսով՝ հակադարձելով մայիս ամսին արձանագրված անկման միտմանը՝ կազմելով 6.9 տոկոսով ավելի ցուցանիշ 2025 թվականի հուլիս ամսվա համեմատ։

Ցորենի համաշխարհային գները կտրուկ աճել են 5.8 տոկոսով՝ Սև ծովի արտահանման հոսքերի շարունակական խափանումների և մի քանի հիմնական արտադրող երկրներում բերքատվության վրա վերջին շրջանում արձանագրված շոգ եղանակի հավանական ազդեցության վերաբերյալ մտահոգությունների աճն ընդառաջ։ ։

Եգիպտացորենի համաշխարհային գներն աճել են 3.6 տոկոսով՝ պայմանավորված Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ շրջաններում տաք և չոր եղանակի վերաբերյալ մտահոգություններով և աշխարհաքաղաքական լարվածության սրման պայմաններում առավել կայուն էներգետիկ շուկաների ազդեցություններով։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բրնձի բոլոր տեսակների գնային ինդեքսը 2026 թվականի հուլիս ամսին մնացել է, ընդհանուր առմամբ, անփոփոխ։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունիս ամսվա համեմատ աճել է 2.0 տոկոսով՝ հասնելով 2022 թվականի հունիսից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշին: Արմավենու յուղի միջազգային գնանշումները բարձրացել են՝ պայմանավորված Ինդոնեզիայի բիոդիզելային ոլորտում առկա կայուն պահանջարկով և հում նավթի բարձր գնանշումներով:

Միևնույն ժամանակ, սոյայի յուղի համաշխարհային գները նույնպես բարձրացել են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հումքի նկատմամբ շարունակաբար բարձր պահանջարկի, ինչպես նաև գնային մրցակցության բարձրացման պայմաններում համաշխարհային ներմուծման պահանջարկի աճի շնորհիվ: Արևածաղկի և կանոլայի յուղի համաշխարհային գները նվազել են:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը հունիս ամսին գրանցված ռեկորդային բարձրակետից նվազել է 2.8 տոկոսով՝ արձանագրելով այս տարվա առաջին ամսական անկումը:

Թռչնամսի միջազգային գները հիմնականում նվազել են Բրազիլիայում արտահանման առատ մատակարարումների պայմաններում գնանշումների նվազման պատճառով, մինչդեռ խոզի մսի գնանշումները նույնպես նվազել են Եվրոպական միությունում մատակարարումների առատության և համաշխարհային պահանջարկի թուլացման պայմաններում:

Տավարի մսի համաշխարհային գները ևս նվազել են՝ արտացոլելով Ասիայից ներմուծման պահանջարկի թուլացումը, մինչդեռ ոչխարի մսի գները բարձրացել են հասնելով ռեկորդային նոր բարձրակետի՝ Օվկիանիայում արտահանման համար հասանելի առաջարկի շարունակական սահմանափակումներին: սահմանափակումներին ընդառաջ։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հուլիս ամսին նվազել է 0.7 տոկոսով, ընդ որում՝ ամբողջական և յուղազերծված կաթի փոշու գնանշումները նվազել են կարագի գնանշումների անկման պայմաններում։

Միջազգային շուկայում վաճառվող պանրի գնանշումները մեկ տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացել են, քանի որ Եվրոպական միությունում կաթի սեզոնային մատակարարումների սահմանափակությունը գերազանցել է Օվկիանիայում գների շարունակական անկմանը, ինչպես նաև արտահանման համար հասանելի պաշարների առատության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մրցակցության ուժեղացման հետևանքով առաջացած ճնշմանը։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հուլիս ամսին աճել է 5.6 տոկոսով՝ վերականգնելով հունիսին գրանցված անկումից հետո նախկին մակարդակը: Աճը հիմնականում պայմանավորված էր Եվրոպական միությունում բերքատվության վրա մշտական ​​շոգ և չոր եղանակի հնարավոր ազդեցությամբ, ինչպես նաև Ասիայի հիմնական արտադրող երկրներում արտադրության հեռանկարների վրա Էլ Նինյոյի հետ կապված եղանակային պայմանների հնարավոր ազդեցության վերաբերյալ : մտահոգությամբ։

Գների աճին նպաստել են նաև Բրազիլիայում բենզինի մեջ էթանոլի պարտադիր խառնուրդի ծավալի ժամանակավոր ավելացումից հետո էթանոլի նկատմամբ պահանջարկի աճի ակնկալիքները։ Այնուամենայնիվ, գնաճը մասամբ մեղմվել է Բրազիլիայի շաքարեղեգի արտադրության հիմնական ուղղություններում՝ կենտրոնական և հարավային շրջաններում բերքահավաքի պայմանների բարելավմամբ։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment