Քաղաքականություն
10.08.2026 | 14:52
Ազգային ժողովը 92 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայնով ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Քվեարկությանը մասնակցեցին խորհրդարանական 3 խմբակցություններն էլ, քվեարկությանը չմասնակցեց 11 պատգամավոր։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ առաջիկայում խմբակցությունները պետք է ներկայացնեն ժամանակավոր հանձնաժողովի իրենց անդամներին։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի նաև հանձնաժողովի նախագահին, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ նաև տեղակալին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան