Բուլղարիայում զինամթերքի պահեստում հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել

Բաժանորդագրվել

Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և ոստիկաններ։ Տարածքը շղթայված է։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Բուլղարիայի Տրյավնա քաղաքի մոտ գտնվող զենքի գործարանի զինամթերքի պահեստում հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նախնական տեղեկություններով` միջադեպի պատճառը բռնկված բեռնատարն է։

Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և ոստիկաններ։ Տարածքը շղթայված է։

Իշխանությունների տվյալներով` ոչ ոք չի տուժել, մոտ 300 մարդ տարհանվել է։

Դեպը տեղի է ունեցել ձեռնարկությունում, որը տեղական մամուլի տվյալներով, պատկանում է հայտնի գործարար Էմիլիան Գեբրևի EMCO ընկերությանը։

Leave a comment