ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա կառուցելու և առաջ շարժվելու գործում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Շնորհավորում ենք 2 երկրներին վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած քաջության և հեռատեսության համար և ակնկալում ենք շարունակական առաջընթաց՝ Հվ. Կովկասում կայուն ու տևական խաղաղության հաստատման ուղղությամբ»,- հայտնել է նա։

Մարկո Ռուբիոյի խոսքով` TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության։

«Հայաստանի տարածքում երկաթուղու ինժեներական ուսումնասիրություններն արդեն սկսվել են, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող մայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին»։

Leave a comment