Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո

Օգոստոսի 6-ից 15-ը Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ պատանիների առաջնությունում 2 խաղափուլից հետո 1.5 միավոր ունեն գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը:

Աղջիկների առաջնությունում 1.5 միավոր ունեն կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը:

3-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 8-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Leave a comment