https://arm.sputniknews.ru/20260808/alievn-u-pashinjany-herakhvosazrujc-en-unecel-adrbejani-nakhagahi-mamuli-tsarajutjun-105555602.html
Ալիևն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություն
Ալիևն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություն
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Փաշինյանն ու Ալիևը կարևորել են խաղաղ գործընթացն առաջ մղելու և տևական խաղաղություն ապահովելու ուղղությամբ ջանքերի շարունակումը: Հայկական կողմը… 08.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-08T12:22+0400
2026-08-08T12:22+0400
2026-08-08T12:28+0400
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման շուրջ՝ ըստ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների», – ասված է հաղորդագրության մեջ:Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորգդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ տեղի ունեցած՝ խաղաղության վաշինգտոնյան գագաթաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ։Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության առավելությունների ակնառու դրսևորում: Այս համատեքստում կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ:Կողմերը կարևորել են նաև տարածաշրջանում խաղաղ գործընթացի առաջմղման և ամուր խաղաղության, կայունության, տրանսպորտային-լոգիստիկ փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովմանն ուղղված ջանքերի շարունակումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան
12:22 08.08.2026 (Թարմացված է: 12:28 08.08.2026)
Բաժանորդագրվել
Նշվում է, որ Փաշինյանն ու Ալիևը կարևորել են խաղաղ գործընթացն առաջ մղելու և տևական խաղաղություն ապահովելու ուղղությամբ ջանքերի շարունակումը: Հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի հայտնել տեղի ունեցած զրույցի մասին։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման շուրջ՝ ըստ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների», – ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորգդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ տեղի ունեցած՝ խաղաղության վաշինգտոնյան գագաթաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ։
Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության առավելությունների ակնառու դրսևորում: Այս համատեքստում կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ:
Կողմերը կարևորել են նաև տարածաշրջանում խաղաղ գործընթացի առաջմղման և ամուր խաղաղության, կայունության, տրանսպորտային-լոգիստիկ փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովմանն ուղղված ջանքերի շարունակումը: