https://arm.sputniknews.ru/20260807/abu-dabii-3-lcanav-e-hardzakman-entarkvel-hvormuzi-neghucum-1-shabatva-yntacqum-zlm-105550601.html
Աբու Դաբիի 3 լցանավ է հարձակման ենթարկվել Հորմուզի նեղուցում 1 շաբաթվա ընթացքում․ ԶԼՄ
Աբու Դաբիի 3 լցանավ է հարձակման ենթարկվել Հորմուզի նեղուցում 1 շաբաթվա ընթացքում․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ ADNOC Logistics and Services-ը, հուլիսի 14-ին հայտնել էր իր երկու խոշոր լցանավերի գնդակոծման… 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T21:40+0400
2026-08-07T21:40+0400
2026-08-07T21:40+0400
աբու դաբի
նավ
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204427_0:160:3072:1888_1920x0_80_0_0_96a14117db46cddd0c95de7180b6809e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Աբու Դաբիի ազգային նավթային ADNOC ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցում իրեն պատկանող երեք լցանավերի են հարվածներ հասցվել։ Այս մասին գրում է էմիրաթական Khaleej Times թերթը՝ հղում անելով ADNOC-ի հայտարարությանը։Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ ADNOC Logistics and Services-ը, հուլիսի 14-ին հայտնել էր Հորմուզի նեղուցում իր երկու՝ Al Bahya և Mombasa B խոշոր լցանավերի գնդակոծման մասին, ինչի հետևանքով մեկ նավաստի զոհվել էր, մի քանիսը վիրավորվել էին։Դրանից հետո ընկերությանը պատկանող լցանավերի վրա հարձակումների մասին ADNOC-ը պաշտոնապես չէր հայտարարել ։
աբու դաբի
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204427_171:0:2902:2048_1920x0_80_0_0_2fc556288dcbf1936891d162e2f42980.jpg.webp
աբու դաբի, նավ, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն
աբու դաբի, նավ, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ ADNOC Logistics and Services-ը, հուլիսի 14-ին հայտնել էր իր երկու խոշոր լցանավերի գնդակոծման մասին։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Աբու Դաբիի ազգային նավթային ADNOC ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցում իրեն պատկանող երեք լցանավերի են հարվածներ հասցվել։ Այս մասին գրում է էմիրաթական Khaleej Times թերթը՝ հղում անելով ADNOC-ի հայտարարությանը։
«ADNOC ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ հակամարտության սկզբից ի վեր իրենց 15 նավ Հորմուզի նեղուցով անցնելիս ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման, այդ թվում երեքը՝ այս շաբաթ, ինչի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, իսկ 20-ը ստացել են վիրավորում»,-հայտնում է պարբերականը։
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ ADNOC Logistics and Services-ը, հուլիսի 14-ին հայտնել էր Հորմուզի նեղուցում իր երկու՝ Al Bahya և Mombasa B խոշոր լցանավերի գնդակոծման մասին, ինչի հետևանքով մեկ նավաստի զոհվել էր, մի քանիսը վիրավորվել էին։
Դրանից հետո ընկերությանը պատկանող լցանավերի վրա հարձակումների մասին ADNOC-ը պաշտոնապես չէր հայտարարել ։